ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենսդիրները չորեքշաբթի աջակցել են բանաձևին, որը նպատակ ունի ստիպել նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել Իրանի դեմ հարվածները։ Սա չորրորդ դեպքն է, երբ օրենսդիրները փորձում են սահմանափակել Թրամփի լիազորությունները Իրանի հարցում։ «Այն, ինչ արել է Թրամփը, դառնում է ավելի ու ավելի անընդունելի»,- ասել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ջարեդ Հաֆմանը։ Այժմ բանաձևը պետք է ներկայացվի Սենատի քննարկմանը։               
 

Լեզու և քաղաքականություն

Լեզու և քաղաքականություն
04.06.2026 | 10:57

Լույս է տեսել ընկերոջս` Թադևոս Խաչատրյանի «Լեզու և քաղաքականություն կամ ազգային ջոջեր» գիրքը։

Տարիքի բերումով դժվարանում եմ գիրք կարդալ, բայց առաջին իսկ էջից հասկացա, որ այս գիրքը պիտի սպառեմ մինչև վերջին էջը։

Նախ, որովհետև չնայած հասուն տարիքիս դեռևս սովորելու բան ունեմ։

Օղորմածիկ Արմեն Շեկոյանը մի օր Վերնիսաժ իր այցին` տեսնելով, որ գիրք եմ կարդում` կատակեց.

֊Արա՞,֊ ասաց հարցականով,-էդ կարդում ես, որ հետդ տանե՞ս...

Որքան էլ ընթերցածս գիրքը գրավիչ լինի ես անկարող եմ հետս այն տանել, նաև Թաթիկի գիրքը... Քանզի տաղանդը մնայուն արժեք է։ Սակայն քանի դեռ ապրում ես, պիտի կարդաս, թեկուզ և կյանքիցդ մեկ օր մնացած լինի։

Այո, թեկուզ և մեկ օր էլ քեզ մնացած լինի` պիտի առաջ գնալ, միայն առաջ։

Դա է առաջընթացի ուղին։

Թաթիկի էսսեների ժողովածուն հենց առաջընթացի հնարավորություն է։ Մարդը ապրել է և էսսեաբար գրառել իր ժամանակակիցների` Լևոն Տեր֊Պետրոսյանի, Վազգեն Սարգսյանի, նիկոլ փաշինյանի, Մերուժան Տեր֊Գուլանյանի Արտաշես Գեղամյանի, Տիգրան Հայրապետյանի, Արամ Աբրահամյանի, Ստեփան Դեմիրճյանի և այլոց խոսքը և գործը, լեզուն, ոճը և միտքը։

Գրում է պարզ, լակոնիկ լեզվով, Վան Գոգի կերպ, հատու վրձնահարվածներով, ինտելեկտի մեծ դրսևորումով, խոհեմ և անխարդախ, պատկերավոր դիտողունակությամբ, այն շարադրելու մեծ վարպետությամբ։ Զարմանանալին հեղինակի մարգարեական ունակությունն է։ Օրինակ, փաշինյանի մասին գրառում նա արել է 2008 թվականին։ Մինչ օրս պիտի ապրած լինես, որպեսզի հերոսիդ լիարժեք ճանաչես։

Ապշում եմ, որ նա հենց այն ժամանակ է կարողացել ամբողջացնել նիկոլի կերպարը։ Նման հերոսների արագ հասունացումը հեղինակը կապում է պատերազմի, հեղափոխության և կանանց գոյությամբ։

Իհարկե, նիկոլի հասունացմանը առաջին հերթին խթանել են պատերազմը և հեղափոխությունը, բայց ես չէի ասի, որ նաև կանայք։

Թաթիկի գիրը գրավիչ է դարձնում նրա անխարդախ, առանց կոմպրոմիսի, անաչառ խիզախումը։ Կապ չունի հեղինակը ինչ վերաբերմունք ունի իր վրձնած կերպարի նկատմամբ` գրում է այն, ինչ տեսնում է, մտածում է, կերտում է ապրածը հոգևոր դաշտում և մեծ վարպետությամբ։ Նշանակալից հաջողության հասնելու համար թվում է, թե տաղանդը և աշխատասիրությունը բավական են։ Բայց դա ընդամենը սկիզբն է։ Նպատակին հասնելու համար շատ ու շատ հանգամանքներ են անհրաժեշտ, բայց գոնե ինձ համար ամենակարևորը ռիսկն է։

Թաթիկն ունի այդ ռիսկը։ Պատահական չէ, որ Գյոթեն համոզված է, որ եթե հեղինակը չունի ընդվզելու ունակություն, նա ի վիճակի չէ հասնելու մեծ բարձրունքների։

Էնպես, որ որքան էլ սիրելի ընկերս` Արմեն Շեկոյանը հեգնի հասուն տարիքում գիրք կարդալու փափագս, ես, այնուամենայնիվ, նման գրքեր պիտի կարդամ, թեկուզ և կյանքիցս մեկ օր մնացած լինի։

Դա է թելադրում մարդկային առաջընթացը։

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 212

Մեկնաբանություններ